|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար որևէ հիմքի վկայակոչում անհրաժեշտ չէ, այսինքն` ուղղակիորեն կարելի է պահանջել վերահաշվարկ: Այս մասին լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ըստ նրա` վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել վստահված անձը, թեկնածուն, որոնք ներկա են եղել տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, և հանձնաժողովի անդամը, որը ներկայացրել է հատուկ կարծիք քվեարկության արդյունքների վերաբերյալ և այն արձանագրել:
«Որևէ լրացուցիչ հիմնավորում այդ դիմումների համար, ինչպես նաև ապացույցների ներկայացման անհրաժեշտություն չկա: Ըստ էության` երբ արդեն կլրանա ժամկետը, մենք կամփոփենք ու կներկայացնենք, թե քանի դիմում ենք ստացել վերահաշվարկի պահանջով: Ընտրական օրենսգիրքը սահմանում է հստակ ժամկետներ, կանոնակարգումներ վերահաշվարկի աշխատանքի իրականացման համար: Բնականաբար, այդ ժամկետները պետք է հաշվի առնվեն, սակայն աշխատանքը կկազմակերպվի այն ժամկետներում, որպեսզի որևէ մեկի մոտ քվեարկության արդյունքները կասկած չհարուցեն»,-ասաց Մուկուչյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված է վերջնաժամկետ` ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո 5-րդ օրը: