|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Հրապարակ» թերթին կատարված հղումով մի քանի լրատվամիջոցներ նոյեմբերի 27-ին տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ մարզպետները համայնքապետերին կանչում և զգուշացնում են ընտրություններին իրենց նախատեսած տոկոսները «չխփելու» դեպքում գյուղապետի պաշտոնին հրաժեշտ տալու մասին:
Մասնավորապես ըստ հրապարակման՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզի համայնքապետերին ասել է, որ ընտրություններից հետո «ընդունում-հանձնում» է կատարելու, թե ով ինչքանով է օգտակար եղել գործող իշխանություններին:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների մոնիթորինգի արդյունքում սույն տեղեկատվությունը քննարկման նպատակով ուղարկվել է ՀՀ Արարատի մարզի դատախազություն:
Մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի կողմից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հանձնարարվել է իրականացնել ստուգողական գործողություններ՝ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները պարզելու նպատակով: