|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ 2016 թվականին երկրում 91 մզկիթ է հարձակման ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Գերմանիայի ներքին գործերի նախարարության հրապարակած զեկույցում նշվում է, որ հարձակումների մեծամասնությունը՝ 21 դեպք, տեղի է ունեցել արևմտյան Գերմանիայի Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա վարչական շրջանում, որտեղ ամենից շատ մուսուլման ներգաղթյալներ են բնակվում:
Զեկույցում չի նշվում, թե որքանով են մզկիթները տուժել հարձակումների հետևանքով: Սակայն նշվում է, որ ոստիկանությունը բացահայտել է 12 գործով կասկածյալների և ձերբակալել մեկին:
Նմանատիպ հարձակումների թիվը երկրում մեծացել է 2015-ին 890 000 ներգաղթյալների ժամանմամբ և Գերմանիայի որոշ շրջաններում տիրող հակամուսուլմանական տրամադրվածությամբ: