|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանի իշխանությունները երկարացրել են երկրում ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կացության իրավունքը երեք տարով՝ մինչև 2020 թվականը: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ին:
Այդ տեղեկությունը հաստատել է ամերիկացու փաստաբան Անատոլի Կուչերենան: Նա նաև հայտարարել է, որ Սնոուդենը ունի բոլոր իրավաբանական հիմքերը մոտ ժամանակներս ռուսական քաղաքացիություն ստանալու համար:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ում հայտնել է կեցության իրավունքի երկարացման մասին՝ մեկնաբանելով ԿՀՎ-ի տնօրենի նախկին տեղակալ Մայքլ Մորելի հայտարարությունը, որտեղ նա Սնոուդենի արտահանձնումն անվանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «կատարյալ նվեր երդմնակալության համար»:
Սնոուդենը 2013 թվականին արևմտյան ԶԼՄ-ներին փոխանցել էր ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության գաղտնի փաստաթղթերը: Դրանից հետո նա ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում: