|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարացնելու մասին. տեղեկացնում է РИА Новости-ն:
Հրամանագրում նշվում է, որ պատժամիջոցների կիրառումը երկարացվում է այն պատճառով, որ Իրանի կառավարության գործողությունները եւ քաղաքականությունը հակասում են ԱՄՆ-ի շահերին տարածաշրջանում եւ շարունակում են սպառնալիք լինել ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը եւ տնտեսությանը:
ԱՄՆ-ը եւ արեւմտյան մի շարք երկրներ մեղադրում են Թեհրանին միջուկային զենքի մշակումներ իրականացնելու մեջ, սակայն Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: