|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրամիությունը հերթական անգամ կես տարով երկարացրել է հակառուսական պատժամիջոցների ամբողջ բլոկը, որոնք վերաբերում են 1500 ֆիզիկական եւ 205 իրավաբանական անձանց, եւ սահմանվել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը իբր խաթարելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
«ԵՄ խորհուրդը կես տարով երկարացրել է սահմանափակող միջոցների ցանկի գործունեությունը ռուսաստանցի գրեթե 1500 ֆիզիկական եւ 205 իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։ Որոշումն ընդունվել է առանց քննարկման։ Ռուսաստանի համար «սեւ ցուցակը» Եվրամիությունը սկսել է 2014 թվականի մարտին կազմել՝ կես տարին մեկ երկարացնելով այն վեց ամսով։ Այս ցուցակում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել համայնքի տարածք, նրանց ֆինանսական ակտիվները ԵՄ-ում ենթակա են սառեցման, իսկ եվրոպական բիզնեսներին արգելվում է նրանց հետ որեւէ կապ պահպանել։