|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 205 ռուս զինծառայողի, փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերիներ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մայիսի 15-ին կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 205 ռուս զինծառայող։ Փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերիներ։ Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,- ասել են ռազմական գերատեսչությունից։
Ռուս զինծառայողներին գերությունից վերադարձնելիս միջնորդական ջանքեր են գործադրել ԱՄԷ-ն, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը՝ մայիսի 9-ից 11-ը Ուկրաինայի հետ զինադադար հաստատելու և այդ ժամանակահատվածում Կիևի հետ «1,000-ը 1,000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում իրականացնելու վերաբերյալ։
Մայիսի 9-ին Ուշակովը նշել էր, որ ՌԴ-ի և Ուկրաինայի համապատասխան ծառայությունների կողմից ակտիվ աշխատանք է տարվում ռազմագերիների ցուցակների հետ, և եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, կսկսվի փոխանակումը։