կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-24 18:30
Աշխարհ

Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիների փոխանակում են իրականացրել Բելառուսում

Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիների փոխանակում են իրականացրել Բելառուսում

Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակումը «10-ը 10-ի դիմաց» բանաձևով տեղի է ունեցել Բելառուսի Գոմելի մարզում։ 

Ինչպես հայտնել է բելառուսական «Առաջին տեղեկատվական» հեռուստաալիքը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ գործի է դրվել հայրենիք վերադարձնելու մեխանիզմը Ուկրաինայի 10 քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության 10 զինծառայողների համար, որոնք նախկինում գտնվել են գերության մեջ։

Նշվում է, որ հումանիտար առաքելությունը տեղի է ունեցել միջազգային հումանիտար իրավունքի նորմերի անխոս պահպանմամբ։