|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի Սումիի մարզում ռուսական տեխնիկայի համար կանաչ միջանցք է ստեղծվել։ Այս մասին հայտարարել է Սումիի մարզային պետական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին, գրում է korrespondent.net-ը։
Նրա խոսքով՝ ռուսական մեքենաների շարասյունը Օսոևկայից ուղևորվում էր Կրասնոպոլ։ Կանաչ միջանցք ստեղծելու որոշումը կայացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Կանաչ միջանցք Օսոևկայից եկող թշնամու տեխնիկայի համար։ Այնտեղ պատանդներ են՝ մեր գերիները։ Շարասյունն ուղևորվում է գերիներին փոխանակելու։ Կանաչ միջանցքը կազմակերպվել է Ուկրաինայի նախագահի հրամանով», - ասել է Ժիվիցկին։
Նշվում է, որ ռուսական գերությունից վերադարձել են տարածքային պաշտպանության հինգ մարտիկ։ Նրանք փոխանակվել են ռուս սպայի հետ։