|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի ու Կիևի միջև ռազմագերիների փոխանակում իրականացնելու մասին։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։
«Համաձայն այս տարվա հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների՝ Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվեց ռուս զինծառայողների ևս մեկ խումբ։ Դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների խումբ է փոխանցվել»,- հայտնել է գերատեսչությունը։
Նշվում է, որ ներկայում ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։
«Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստան՝ Պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման և վերականգնողական բուժման համար»,- փոխանցել է ռուսական լրատվամիջոցը։