|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրության տակ են գաղտնի փաստաթղթեր, որոնք մանրամասն տվյալներ են պարունակում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կառուցվածքի ու աշխատանքի մասին. հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով Սնոուդենին մոտ` The Guardian-ի թղթակից Գլեն Գրինուոլդին:
Վերջինիս խոսքերով` Սնոուդենի ձեռքում են «շատ կարևոր» փաստաթղթերի կրկօրինակներ, որոնք մանրամասն ներկայացնում են ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդները: Այդ կրկօրինակները Սնոուդենն արել է, որպեսզի կարողանա ապացուցել, որ իր տարածած ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը:
Լրագրողը նշել է, որ Սնոուդենն անձամբ չի ցանկանում հրապարակել այդ փաստաթղթերը, քանի որ ցանկացած մեկը, ով կտեսնի դրանք, կկարողանա հեշտությամբ ներթափանցել գործակալության հետախուզական համակարգ: