|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում սկսվել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի եւ նրա հրավիրած իրավապաշտպանների հանդիպումը. ИТАР-ТАСС-ին հայտնել է օդանավակայանի աղբյուրը: Հանդիպմանը մասնակցում է 13 մարդ: «Հանդիպման ընթացակարգը որոշակի չէ, այն կշարունակվի այնքան, որքան հարկավոր է»,- ասել է նա:
Ավելի վաղ օդանավակայանի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ հանդիպումը սկսվել է Մոսկվայի ժամանակով 17:00-ին տարանցիկ գոտու փակ տարածքում: Դրան մասնակում են Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը, փաստաբաններ Անատոլի Կուչերենան եւ Հենրի Ռեզնիկը, Amnesty International-ի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Լուկինը եւ այլք:
Սնոուդենը մտադիր է իր վերաբերմունքը հայտնել ԱՄՆ վարչակազմի կողմից իր հանդեպ սանձազերված մոլի արշավի կապակցությամբ, որի հետեւանքով վտանգվում են նաեւ Լատինական Ամերիկա մեկնող ինքնաթիռների ուղեւորները: Նա նաեւ մտադիր է հայտարարություն անել, որի բովանդակությունն առայժմ հայտնի չէ: