|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շահաբանը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է համագործակցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Դամասկոսը հույս ունի, որ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն ակտիվորեն կպայքարի ահաբեկչության դեմ: Եթե նրա քաղաքականությունը համընկնի մեր ակնկալիքների հետ, Դամասկոսը բաց կլինի ԱՄՆ-ի և պետության ինքնիշխանությունը հարգող, երկրի շահերը հաշվի առնող ու ներքին գործերին չխառնվող այլ պետությունների հետ համագործակցության համար»,- ասել է նա: