|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր խորհրդարանը սկսեց արտահերթ նիստը, որը հրավիրվել է կառավարության առաջարկությամբ: Օրակարգում են ԸՕ-ում փոփոխություններ կատարելու և ՀՕՊ համաձայնագիրը վավերացնելու հարցերը:
Վարման կարգով ելույթ ունեցան ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ովքեր բարձրացրեցին Ժիրայր Սեֆիլյանին կալանքից ազատելու մասին հարցը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դիտողություն արեց` ասելով, որ բարձրացված հարցն առնչություն չունի օրակարգի հետ:
ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էլ բարձրաձայնեց Արթիկում ջրհեղեղի հետևանքների մասին` ասելով, որ թեև կառավարության անդամները եղել են Արթիկում և հայտարարել, որ կառավարությունը կփոխհատուցի վնասները, սակայն բնակչության շրջանում շարունակվում է անորոշությունը, թե այդ օժանդակությունը ե՞րբ է տրվելու և ի՞նչ ժամկետի համար: Ֆարմանյանը խնդրեց Գալուստ Սահակյանին խոսել կառավարության հետ և պարզել այդ հարցերը:
Գալուստ Սահակյանը խոստացավ խոսել կառավարության հետ: