|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տեղեկացրել էինք, որ այսօր «Լոֆթը» կազմակերպել էր հանդիպում երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ:
Երաժիշտը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչին, որ սփյուռքահայերը 1000-ական դոլար ներդնեն հայկական բանկերում, նշեց, որ ինքը միշտ էլ ասել է, որ անհրաժեշտ է օգնել, բայց ոչ` 1000-ական դոլարով:
«Ես միշտ ասում էի, որ եթե դրսում ապրող հայերից ամեն մեկն ամեն ամիս 1-ական դոլար նվիրի Հայաստանին` պատկերացնո՞ւմ եք` ինչքան բան կփոխվի. յուրաքանչյուր ամիս սահմանամերձ մի գյուղի համար մի բան կանենք: Էսքան ասում եմ, բայց ինձ լսողն ո՞վ է: Ինչ վերաբերում է 1000 դոլարին, ապա, կարծում եմ, որ երևի կառավարողների փողերը վերջացել են, դրա համար էլ 1000 դոլար են ուզում»,- ասաց Թունջբոյաջյանը: