|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է սփյուռքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին. այս մասին Yerkir.am-ին հայտնում են Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Թունջբոյաջյանը նախարարին է ներկայացրել իր մշակութային և հասարակական գործունեությունը ինչպես Սփյուռքի հայ համայնքներում, այնպես էլ՝ Հայաստանում: Նա մասնավորապես կարևորել է Արվեստի դպրոցի ստեղծման իր գաղափարն ու դրա նշանակությունը:
Նախարարը, բարձր գնահատելով երաժշտի գործունեությունը Սփյուռքում, ներկայացրել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության հիմնական ուղղվածությունն ու նպատակները, մասնավորապես առանձնացրել հայապահպանության, Սփյուռքում հայկական ներուժի բացահայտման և ի նպաստ հայրենիքի օգտագործման, հայրենադարձության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև, հայկական սփյուռքի հիմնախնդիրները բացահայտելուն և գնահատելուն միտված հետազոտությունները: