|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ազատության հրապարակում Դաշտային հրամանատարների միության կազմակերպած հանրահավաքի ժամանակ Վարդան Մալխասյանը պարզաբանեց, թե ինչ տարբերություն կա Քիմ Քարդաշյանի, Հրանուշ Հակոբյանի, Հերմինե Նաղդալյանի եւ այլ ՀՀԿ-ական կանանց միջեւ` հիշեցնելով «Ժամանակ» թերթում տպագրված հոդվածը:
Մալխասյանը եկել է այն եզրահանգման, որ տարբերություն, այնուամենայնիվ կա, եւ այդ տարբերությունն ապացուցված է Աստվածաշնչով, ըստ որի` հոգու անձնատվությունն ավելի մեծ մեղք է, քան` մարմնի: «Քիմ Քարդաշյանը վաճառում էր մարմինը, իսկ Հրանուշ Հակոբյանը, Հերմինե Հակոբյանը եւ այլ ՀՀԿ-ականներ վաճառում են իրենց խիղճն ու հոգին»,- հայտարարեց նա:
Մալխասյանը խոսեց նաեւ կենսաթոշակային բարեփոխումների, Հերմինե Նաղդալյանի եւ նրա ամուսնու նախաձեռնած` Գեւորգ Չաուշ 147 հասցեում շենքի վաճառքի ժամանակ խաբված բազմաթիվ քաղաքացիների, այլ խաբվածների մասին…. Նա կոչ արեց երիտասարդներին` դուրս գալ եւ պայքարել կուտակային կենսաթոշակների դեմ, կոչ արեց բոլորին` հաղթահարել վախը եւ համատեղ ուժերով իրենց հոգին եւ խիղճը վաճառած իշխանություններին հեռացնել իշխանությունից: