|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին պատկանող Երևան-Սիսիան երթուղու ավտոբուսներն այնքան են հնացել, որ տեղի բնակիչները չեն կարողանում դրանցից օգտվել, վախենում են անգամ նստել:
Սիսիանի մի խումբ բնակիչներ օրաթերթին հասցեագրած իրենց այս դժգոհությունը հայտնելու հետ մեկտեղ տեղեկացրել են, որ ստիպված խմբեր են կազմում ու Երևան գալիս տաքսիներով: Բայց Նաղդալյանը, իմանալով այդ մասին, տաքսի ծառայությունների սեփականատերերին հորդորել է իր «գծի հաշվին» հարստանալու համար ամեն ամիս իրեն որոշակի գումար տալ:
Թերթը փորձել է լուրի իսկությունը ճշտել Հերմինե Նաղդալյանից, սակայն գծատիրուհին համառորեն չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: