|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչները նախօրեին մի «սենսացիոն» բացահայտում են արել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին:
Նրանք հրապարակել են մի լուսանկար, որտեղ երեւում են ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը եւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Նրանց ձեռքում բաժակներ կան: Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ եթե որեւէ ընդդիմադիրի հանրապետական է մոտենում, ընդդիմադիրը պետք է առանց մտածելու գլխապատառ փախչի. «օգնեցե՜ք, օգնեցե՜ք» ճիչերով:
Իսկական ընդդիմադիրն իրավունք չունի ավելի քան երկու մետր մոտ լինել հանրապետական պատգամավորներին: Իսկ եթե փախչելու տարբերակ չունի, պետք է հարձակվի, թքի նրանց վրա, կծի ականջը, քաշի մազերը եւ գոռա՝ «Սեր-ժիկ, հեռացիր», «Լե-վոն նախագահ» եւ այսպես շարունակ: Երեւի այսպես են վարվում Հայ ազգային կոնգրես կուսակցության պատգամավորներն ԱԺ-ում:
Նրանք երեւի հանրապետականներին չեն բարեւում, չեն խոսում նրանց հետ ընդհանրապես, որովհետեւ խռով են՝ իսկական ընդդիմադիրի նման: Իսկ Լեւոն Զուրաբյանը Հայաստանի պատվիրակության կազմում ԵԽԽՎ մեկնելիս ինքնաթիռի մեջ անժամկետ նստացույց է անում՝ Հերմինե Նաղդալյանի մոտակայքում, անընդհատ վանկարկում «Սեր-ժիկ, հեռացիր», «Լե-վոն, նախագահ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: