|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միգուցե Հրանուշ Հակոբյանը սկսի 1000 դոլար տալ, որ մենք էլ տանք. այսօր «Լոֆթ»-ում կազմակերպված հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց թավջութակահար Արտյոմ Մանուկյանը` անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչին, որ սփյուռքահայերը 1000-ական դոլար ներդնեն հայկական բանկերում:
Երաժիշտը նշեց, որ նախարարի կոչի մասին իմացել է «Ֆեյսբուք»-ից, և դա եղել է «Ֆեյսբուք»-ում իրեն երբևէ պատահած ամենավատ նորությունը` չնայած այն հանգամանքին, որ ինքն այնտեղ կարդացել է բազմաթիվ սարսափելի գրառումներ:
«Միգուցե նախարարը կատակո՞վ է նման բան ասել: Կուզեի ասել, որ ես, առհասարակ, էդ նախարարության գոյության իմաստն էլ չեմ հասկանում` ի՞նչ են իրենք անում, այսքան ժամանակ դրսում ապրող որևէ ստեղծագործողի համար ի՞նչ են արել»,- ասաց Մանուկյանը` հավելելով, որ եթե ինքն իմանա, որ Հայաստանի վիճակը կլավանա այն բանից հետո, երբ ինքն ամեն ամիս 1000 դոլար նվիրի Հայաստանին, կանի դա: