|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ ընդունել է ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին և վարչության անդամ վաչե Նաճարյանին:
Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է համահայկական կազմակերպության հայանպաստ գործունեությունը և իր գոհունակությունը հայտնել ՀՄԸՄ-ի 10-րդ մարզախաղերը հայրենիքում կազմակերպելու համար:
Նախարարը նշել է, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի, Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյա հոբելյանների նախաշեմին նման լայնածավալ նախաձեռնության կազմակերպումը յուրահատուկ խորհուրդ ունի:
Գառնիկ Մկրտիչյանն իր հերթին նշել է, որ ՀՄԸՄ-ի կառույցը Հայաստանի շուրջ է համախմել հայ երիտասարդությանը: Նա ընդգծել է, որ ՀՄԸՄ-ի համահայկական խաղերը Հայաստանում են անցկազվում արդեն 3-րդ անգամ: Այդ տարի՝ 10-րդ մարզախաղերին մասնակցում ՝ աշխարհի 19 երկրներից ժամանած 1250 հայ երիտասարդ: