|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մարտի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին և ՀԲԸՄ անդամ Հովիկ Յորդեկյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք ծրագրերի շրջանակներում նախնական պայմանավորվածությամբ իրականացվելիք աշխատանքները:
Նախարար Հ. Հակոբյանը կարևորեց համահայկական նշանակության հիմնախնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:
Սիրիահայերի համար Սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ-ի կողմից համատեղ իրականացվող բարեգործական ձեռնարկները ևս համագործակցության նշանակալի արդյունքներից են: ՀԲԸՄ ներկայացուցիչները նշեցին, որ իրենք վերջերս Հայաստանում գտնվող սիրիահայերին տաք հագուստ բաժանեցին, սակայն առաջիկայում նախատեսում են առավել մնայուն ու հեռանկարային ձեռնարկներ իրականացնել՝ կարևորելով նրանց աշխատանք ձեռք բերելու խնդիրը: Հ. Հակոբյանն առաջարկեց ուշադրության առանցքում պահել և օժանդակել այն սիրիահայերին, ովքեր ձեռնարկատիրական առաջին քայլերն են սկսել: