Փոխարժեքներ
26 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Եղիազար Ավագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ մինչ այդ այս պաշտոնը զբաղեցնում էր Նելիկ Հարությունյանը, և ըստ որոշ տեղեկությունների՝ նա ազատվել է դատախազության համակարգից: Նա մասնակցել է ՄԻԵԴ դատավորի երկու մրցույթներին: Առաջին անգամ հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանը ճանաչվել էր բավարար ճանաչում չունեցող իրավագետ:
Այս հիմնավորմամբ անցկացված երկրորդ մրցույթում, սակայն, Նելիկ Հարությունյանը չէր ընդգրկվել հաջորդ փուլ անցած երեք թեկնածուների ցուցակում: