|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Yerkir.am-ը դեռևս երկու շաբաթ առաջ հայտնել էր, որ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով, պաշտոնանկ է արվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Կարեն Բատիկյանը:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունից տեղեկացանք, որ Բատիկյանն աշխատանքի է անցել գլխավոր դատախազությունում` որպես ավագ դատախազ:
Հիշեցնենք, որ Բատիկյանը Կենտրոնի դատախազի պաշտոնը ստանձնել էր 2013-ի նոյեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնը:
Yerkir.am-ին դատախազությունից հայտնեցին նաև, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը վերադարձել է արձակուրդից, սակայն նրա տեղափոխման հարցը դեռեւս չի քննարվել: Հիշեցնենք, որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ասլանյանը հնարավոր է տեղափոխվի Կենտրոնի դատախազություն: