|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ըստ Haberler-ի՝ Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուն հայտնել է, որ չի մասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը:
Հիշեցնելով Գեզի այգու իրադարձությունները՝ Քըլըչթարօղլուն ասել է. «Որոշումներ ընդունելուց դրանք մի' մոռացեք: Մեր կուսակցությունը նրան չի կարող ընդունել: Պարոնն այսօր երդվում է: Սահմանադրության բոլոր կետերը խախտած մեկի երդմանը որքանո՞վ կարելի է հավատալ: Նա սուտ երդում է տալու, և ես դրան ականատես չեմ լինելու: Մենք պետք է երկիր չհանձնենք թալանելու»: