|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան Կոմիտաս 5-ի գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Yerkir.am-ի հետ զրույցում ակտիվիստը հայտնեց, որ այս գործով նախաքննությունն ավարտվում է, և գործն ուղարկվում է դատարան, իսկ այսօր իրեն և իր փաստաբաններին են տրամադրվել գործի նյութերի պատճենները:
Նշենք, որ այս գործի նախաքննությունը պետք է ավարտվեր դեռևս նոյեմբերի 13-ին, սակայն հաջորդ օրն այն վերսկսվել էր, քանի որ գործով տուժող ոստիկանների ցուցմունքներում հակասություններ են եղել: