|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ստեղծվեց նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որի կազմն արդեն հայտնի է:
Yerkir.am-ի խնդրանքով` նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադարձավ նախագահի այս կարևոր որոշմանը: Ըստ նրա` Հայաստանն այժմ անցման փուլում է` ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով:
«Եթե հանձնաժողովը հանգի եզրակացության, որ խորհրդարանական կառավարման ձևը մեզ մոտ ավելի լավ է, բնականաբար, բոլորս պետք է հակված լինենք դրան, քանի որ վերևներում մեզնից ավելի բարձր մտածողներ կան»,- ասաց նա և հավելեց, որ հանձնաժողովի ստեղծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ տվյալ երևույթի ուսումնասիրություն, դրա շուրջ հակասությունների հայտնաբերում, որոնց մասին, ըստ նրա, վաղ է խոսել: