|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մասնավորապես' Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հացի փռի մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Զոդ-Սևան ե/գ ուղիների 15-րդ կմ-ում' 4հա հնձած արտ և ջերմահարվել է 1,5 կմ երկայնքով փայտակոճ, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում' 4,5 հա, Արմավիրի մարզի Արագածի զանգվածի թիվ 42 տան և 12-րդ շենքի մոտակայքում՝ 300 հակ, Տավուշի մարզի Գեղհովիտ գյուղում' 2 հա խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից դեպի անտառ տանող ճանապարհին՝ 500 քմ հնձված արտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: