|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանից առաջ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից փորձեցինք պարզել, թե ինքը կլինի՞ կառավարության նոր կազմում: Բեգլարյանը նախ նշեց, որ դա որոշում է կուսակցությունը: Երբ հետաքրքրվեցինք, թե շա՞տ կսրտնեղի, եթե չլինի նոր կառավարությունում, նա հայտարարեց, որ ինչպես առաջին, այնպես էլ այս հարցին արդեն պատասխանել է. «Սրտնեղելը քաղաքական կատեգորիա չէ, իսկ նամանավանդ ինձ չի սազում»:
Հարցին` գո՞հ է իր աշխատանքից, նախարարը պատասխանեց, որ իր աշխատանքի ընթացքում ցանկացել է ստանալ ժողովրդի գնահատականը, ինքն իրեն գնահատական չի տալիս: «Յուրաքանչյուր մարդ, եթե իր աշխատանքից գոհ չլինի եւ աշխատի, այդ մարդն ամենաքիչը հոգեկան հիվանդ պետք է լինի: Իսկ գնահատական տալիս է ժողովուրդը»,- ասաց Բեգլարյանը: