|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ-ում լրագրողները տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ընդդիմադիր գործիչների այն տեսակետի վերաբերյալ, որ օլիգարխներն ազդում են գործադիրի որոշումների վրա: ՀՀԿ-ական նախարարը նախ նշեց, որ իր համար դա ծիծաղելի է, հետո վստահեցրեց, որ նման երեւույթ ինքն անձամբ չի նկատել: «Ու ընդհանրապես` օլիգարխն իրենից ի՞նչ է ներկայացնում: Օլիգարխն ինքը պետք է իշխանության հետ լավ լինի, որ գոյատեւի: Բացի լավ լինելուց, մի հատ էլ ճնշի՞։ Յուրաքանչյուր օլիգարխ փորձում է լավ լինել իշխանության հետ, ամբողջ աշխարհում է այդպես»,- հայտարարեց Բեգլարյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ Հայաստանում օլիգարխը նույն իշխանությունն է կամ գոնե սերտաճած է, նախարարը հակադարձեց. «Գեղեցիկ բառերի հետեւից եք ընկել` սերտաճած, էսիմ ինչ... Կոնկրետ փաստերով խոսեք: Եթե սերտաճածը պատրուսն է... Ընդհանրապես, բնության մեջ պատրուս անելը լավ բան չէ, պատրուսից լավ բերք չես ստանում»:
ՀՀԿ-ական նախարարն իրեն օլիգարխ չի համարում: «Օլիգարխը դուք եք»,- դիմելով լրագրողներին կատակեց նա: