|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամիսներ ի վեր բազմաթիվ անգամ դիմելով քաղաքապետարան և որևէ արդյունքի չհասնելով` դիմում եմ ձեր օգնությանը: Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Քասարյանի թեթև ձեռքով դիմացի հարևանը սեփականացրել է մեր հողատարածքից և այնտեղ, իր «դղյակը» կառուցելով, փակում է մեր տուն թափանցող արևի լույսը:
Մեր բողոքին ի պատասխան վարչության պետը հայտարարեց ( ձայնագրությունն ունենք). «Սարի թաղում չի գործում իրավական օրենք»:
Մի քանի օր առաջ մամուլից զարմանքով տեղեկացանք, որ քաղաքապետը քաղաքացիների է ընդունում, մինչդեռ մեզ քաղաքապետարանի աշխատակիցները բազմաթիվ ասել են, որ ընդունելություն չկա:
Այսօր, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին առաջադրվել է Երևանի քաղաքապետ, ինչպե՞ս է պատկերացնւմ ապահով երկրի ապահով մայրաքաղաքի, ապահով թաղամասի հեռանկարները, երբ իր աշխատակազմում աշխատում են «օրենքները հարգող» այդպիսի աշխատակիցներ:
Դիմում ենք ձեզ` մեր բողոքը բարձրացնելու և պաշտպանելու մեր իրավունքները:
Երևան, Սարի-թաղի 9-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ
Շողիկ Գրիգորյան
Համլետ Գրիգորյան