|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 10-ից սկսվում է 2011-2012 թթ. աշնանային և ձմեռային շրջանին երկաթուղու կադրերի եւ տնտեսությունների պատրաստվածության մակարդակի զննումը. հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Հատուկ ստեղծված հանձնաժողովը՝ «Հարավկովկաասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինի գլխավորությամբ, մասնավորապես, կստուգի ձեռնարկությունների աշխատանքի հիմնական ցուցանիշների կատարումը, հաստիքացուցակները, կանխարգելման միջոցառումների արդյունքները, կայարանային տնտեսությունների վիճակը:
Հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 30-ը նաեւ կիրականացվի լոկոմոտիվների եւ մոտոր-վագոնային շարժակազմի աշնանային զննում: Հանձնաժողովները կստուգեն լոկոմոտիվների եւ շարժակազմերի ամբողջ պարկը, բացառությամբ վերանորոգմանը սպասող և պարկից դուրսգրման ենթակա շարժակազմերից: Աշնանային զննման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու հակահրդեհային համակարգին, գնացքների անվտանգ երթեւեկությունն ապահովող սարքերին: