|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երեկ ուշ երեկոյան Երևանի պետական համալսարանի բակում ուժեղ քամին ծառ է տապալել, ինչ հետեւանքով տուժել են անցորդներ` 1967թ. ծնված Սամվել Դանիելյանը, 1969թ. ծնված Գայանե Դանիելյանը և 1999թ. ծնված Սոնա Դանիելյանը: Նրանց տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցը, որտեղից, առաջին բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», քամին մոլեգնել է նաեւ հանրապետության այլ բնակավայրերում` Գյումրիում դարձյալ ծառ է տապալել, ինչ հետեւանքով վնասվել են մոտակայքում գտնվող բնակելի տնակը և մի ավտոմեքենա, իսկ Չարենցավանում եւ Վարդենիսում պոկել է տների տանիքների թիթեղները: