|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի փոխնախարար Ռեզա Փիլփայեն հայտնել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանը երկաթուղային ցանցով կապել միջազգային ջրային տարածքներին. տեղեկացնում է Mehr գործակալությունը:
Ըստ փոխնախարարի` այդ երկաթուղային ցանցն ունենալու է 540 կիլոմետր երկարություն, որից 480 կիլոմետրը կանցնի Հայաստանի, 60 կիլոմետրը` Իրանի տարածքով: Այն միջազգային ջրային տարածքներին կմիանա Բանդար Աբաս իրանական նավահանգստի միջոցով:
Փոխնախարարը նաեւ հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում 624 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի կառուցմանը, որը Իրանը կկապի Վրաստանի հետ: