|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Թուրքիան համաձայնել է ԱՄՆ ներկայացուցիչ «խնամակալ պետությունը» դառնալ Լիբիայում. լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները:
Նա ասել է, որ իրենք շատ շնորհակալ են Թուրքիային այդ դերը ստանձնելու, նաեւ «Նյու Յորք Թայմս»-ի լրագրողների ազատ արձակմանը եւ ապահով հայրենիք վերադառնալուն աջակցելու համար:
«Խնամակալ պետություն» լինելու շրջանակներում Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գործող Թուրքիայի դեսպանատունը պաշտպանելու է նաեւ ԱՄՆ քաղաքացիների շահերը: Այդպիսով, Թուրքիան դառնալու է Լիբիայում ԱՄՆ ներկայացուցիչը:
Ինչպես տեղեկացնում է CNN-Turk-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենց նպատակը Լիբիայում հրադադարի ապահովումն է եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների դե ֆակտո կատարումը: