|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնի է ԱԺ ՕԵԿ նոր պատգամավորի անունը... ՕԵԿ-ական Արծրունի Աղաջանյանի հրաժարականից հետո ՕԵԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր է դառնալու այդ կուսակցության Գեղարքունիքի մարզի պատասխանատու Մարզպետունի Մանուկյանը:
Վերջինս ներկայումս աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանում` որպես բնապահպանության վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկացանք ՕԵԿ-ից:
Մանուկյանը մասնագիտությամբ բանասեր է, ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի բանասիրության բաժինը:
Նշենք, որ ՕԵԿ երեք անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, որից հետո հերթը հասել է Մարզպետունի Մանուկյանին:
Եթե հավատալու լինենք շրջանառվող լուրերին, ըստ որի` Արթուր Բաղդասարյանը պաշտոնները հանում է աճուրդի, ապա դժվար չէ ենթադրել, թե ինչու հենց Մանուկյանին բախտ կվիճակվի դառնալ պատգամավոր: