|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
3-րդ մանկական հիվանդանոցում վիրաբույժները, իրենց ղասաբի տեղ դրած, ձեռքները մարմին ընկնելու պես սկսում են կտրատել` մոռանալով, որ իրենց գլխավոր առաքելությունը ոչ թե կտրել-փրթելն է, այլ հիվանդին բուժելը:
Ասվածի վառ ապացույցն այն, որ բժիշկները 8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն 4 տարեկան Նարեկ Դարբինյանին են վիրահատել: Աբսուրդը, սակայն, ոչ թե տարիքային տարբերությունն է, այլ այն, որ 8 տարեկան երեխան պետք է ենթարկվեր ամորձիների վիրահատության, իսկ 4 տարեկանն ընդամենը թոքերի ռենտգենի կարիք ուներ:
Բարեբախտաբար, ծնողները գլխի ընկնելով, թե ինչ է կատարվում, վիրահատության ընթացքում մեծ աղմուկ են բարձրացրել, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել արդեն սկսված վիրահատությունը: