|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՕԵԿ-ի` այսօր հրավիրած հանրահավաքն առանց միջադեպի չանցավ: Մի երիտասարդ ակտիվիստ, ով սոցիալական ցանցերում առավել հայտնի է Նավակ Ճոճողը կեղծանվամբ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթի ժամանակ` հենց այն պահին, երբ նա հպարտորեն հայտարարում էր, թե ՕԵԿ-ին շատ են մեղադրել կեղծ ընդդիմություն լինելու մեջ եւ այլն, բայց այդպես չէ, մոտեցավ ամբիոնին ու այնտեղ փակցրեց «ԱԽՔ» գրառումով թուղթ:
Այս յուրօրինակ ակցիայի հեղինակը նույն այն երիտասարդն է, ով նույնպիսի «ակցիա էր» իրականացրել նաեւ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հանդեպ:
Ոստիկանությունը, երիտասարդի թեւերից քաշելով, նրան «հրավիրեց» բաժին` իր արարքի վերաբերյալ պարզաբանումներ տալու…