|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժամանակ»-ը գրում է. ««Հայկական Վերածնունդ» կուսակցությունը վերջին զարգացումներից հետո նոր ԱԺ-ում իր ներկայությունն է հաշվարկում։ Արթուր Բաղդասարյանը հասկանում է, որ Սերժ Սարգսյանի ծրագրում է ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի միջոցով «ազգային համաձայնության կառավարություն» ձևավորել։ Ստեղծված պայմաններում Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ կարող է մաս կազմել կառավարությանը, բայց Սերժ Սարգսյանը այդ գաղափարին դեմ է, քանի որ այդ դեպքում ԱԺ կանցնեն անվերահսկելի ընդդիմադիր ուժեր, իսկ նոր Սահմանադրությամբ՝ առնվազն 1/3-ը պետք է ընդդիմությունը ներկայացված լինի։ Սերժ Սարգսյանը ծրագրում է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը նոր ԱԺ-ում պետք է գլխավորի «Հայկական Վերածնունդ»–ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։