|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հուշանվերներ վաճառելուց հետո հիմա Էլ անցել Է երաժշտական գործիքների վաճառքին։ Օրինակ՝ ԴԱՀԿ-ն աճուրդի Է հանել դաշնամուր «Շրյոդեր», որի գինը 120 հազար դրամ։
Ի դեպ, ԴԱՀԿ-ն ազնվորեն զգուշացնում Է, որ աճուրդի հանված դաշնամուրը հնամաշ Է, իսկ ստեղնաշարի որոշ մասերը պոկված են ու մաշված։ Այսինքն՝ այս աճուրդն առավել կհետաքրքրի հին առարկաների սիրահար մարդկանց։ Ի դեպ, դաշնամուրի աճուրդի ժամկետի ավարտին մնացել Է ընդամենը մեկ օր, և երեկվա դրությամբ գնային առաջարկներ դեռևս չկային։»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։