|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Արցախի համար վերաբնակեցումը եւ հայրենադարձությունը պետական քաղաքականության առաջնահերթություններից են: «Մեր այն հայրենակիցները, ովքեր կցանկանան վերաբնակվել ազատագրված տարածքներում, կառավարությունից կստանան հողային հատկացում եւ վարկային աջակցություն»,- երեկ Բեյրութում հրավիրած մամուլի ասուլիսում նշել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Վարչապետը շեշտել է, որ Արցախի համար կարեւոր է հատկապես Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների վերաբնակեցումը, որովհետեւ այդ տարածքներն ունեն ռազմավարական եւ տնտեսական կարեւոր նշանակություն:
Արա Հարությունյանը նշել է, որ եթե Արցախի կառավարության հնարավորությունները բավարարեին, ապա վերաբնակեցման լայն ծրագրեր կիրագործվեին նաեւ ազատագրված մյուս շրջաններում: