|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«1918-19թթ. Ադրբեջանում սպանվել է 250 հազար հայ: Այս թիվը լավ համեմատելի է Ցեղասպանության թվի հետ: Իմ տրամադրության տակ կա մոտ մոտ 4000 փաստաթուղթ`անուն առ անուն, գյուղ առ գյուղ, թե ինչքան բնակչություն է եղել, ինչքանին են կողոպտել, ինչքանին` սպանել: Այսօր Ադրբեջանն այդ հնարավորությունը չունի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
Վերջինս մեծ հավատ ունի մեր բանակի նկատմամբ:
«1988 հուլիսի 18-ին Գորբաչովն ուղիղ եթերում դիմեց հայերին ասելով` դուք, երբ բարձրացրել եք Ղարաբաղի հարցը, մտածե՞լ եք Բաքվում բնակվող 250 հազար հայերի մասին: Սպառնալիքը եղել է դեռ այն ժամանակ: Այսօր այդ բառերը մեզ ասելու հնարավորություն ոչ ոք չունի: Մենք պետք է մտածենք այն բնակչության մասին, որը մեր բանակի թիկունքում է, այլ ոչ թե թշնամու թիկունքում»,-ասաց քաղաքագետը: