|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ինստիտուտը դեռ չփորձարկած` Հայաստանում սկսել են մտածել պարտադիր բժշկական ապահովագրության մասին: Այս ուղղությամբ աշխատանքներ է սկսել Հայաստանի առողջապահության նախարարությունը: Սոցիալապես լարված երկրի քաղաքացիներին այս պայմաններում հավանաբար հարկավոր է լինելու ևս մեկ ապահովագրատեսակ` «ապահովագրություն ապահովագրությունից»:
Եթե յուրաքանչյուր քաղաքացի ստիպված լինի սեփական միջոցներով հոգալ իր բժշկական ապահովագրության ծախսերը, դա երկրում կարող է բերել լուրջ սոցիալական ընդվզման: