|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմից առաջին մեդալը նվաճել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը` դառնալում հրում վարժության բրոնզե մեդալակիր: 57 կգ քաշային կանանց պայքարում նա պոկում վարժությունում ցույց է տվել 85 կգ, իսկ հրումում` 120 կգ արդյունք:
Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը զբաղեցրել է 4-րդ տեղը (205 կգ):
Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի փոխչեմպիոն, 65 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը: Նա հանդես է եկել B խմբում, որտեղ երկամարտի 285 կգ (130+155) արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղը:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար: