|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի նախօրեի հայտարարությունը` համայնքապետերի կոռուպցիայի մասին, որով համայնքային ծրագրերից փող են աշխատում նրանք, խիստ զայրացրել է Նիկոլ Փաշինյանին եւ նա անձամբ է հանձնարարել Արուսյակ Մանավազյանին եւ Դավիթ Խուդաթյանին` ստատուսներ գրել, կոչեր անել համայնքապետերին, որ դատի տան Յոլյանին:
Ապա լրացուցիչ կապվել են համայնքապետերի հետ եւ զգուշացրել, որ եթե դատի չտաք, դա կգնահատենք, որ համաձայն եք այդ հայտարարության հետ եւ ստուգողներ կուղարկենք ձեր համայնքներ: Դա է պատճառը, որ համայնքապետերը երեկ մեկը մյուսի ետեւից հայտարարում էին, թե դիմելու են դատարան` ընդդեմ Իրինա Յոլյանի: Իբրեւ թե իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորել է զրպարտությամբ:
Բայց ամբողջ բանն այն է, որ զրպարտության համար հայց կարող է ներկայացնել այն անձը կամ ընկերությունը, որի անունը շոշափվել է «զրպարտողի» կողմից: Ընդհանուր «համայնքապետեր» արտահայտությունը չի կարող ցանկացած համայնքապետի իրավունք տալ դիմել դատարան: Զրպարտությունը պետք է հասցեական լինի եւ կոնկրետ»: