|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Միացյալ Թագավորությունն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի աջակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո։
«Մենք շնորհակալ ենք Մեծ Բրիտանիային աջակցության հարցում ցուցաբերած անսասան, ուժեղ և իսկապես օրինակելի առաջնորդության համար։ Մեծ Բրիտանիան որոշել է տրամադրել լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի ֆինանսական աջակցություն։ Այդ գումարից 7 միլիարդ ֆունտ ստեռլինգը տնտեսական աջակցություն է առաջիկա երեք տարվա համար, 3 միլիարդ էլ հատկացվել է սպառազինության ձեռքբերման համար»,- տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ իր երկրի հզորացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ Ռուսաստանին ավելի է մոտեցնում այն գիտակցմանը, որ պետք է ավարտի այս պատերազմը։