|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումները և զգուշացրել է, որ իրեն իրավունք է վերապահում օրինական միջոցներ ձեռնարկել թուրքական դրոշի ներքո կամ թուրքական ընկերություններին պատկանող նավերին հարվածելու դեպքում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ Սոֆիայում Սևծովյան տարածաշրջանի երկրների պաշտպանության նախարարների և ռազմական ղեկավարների հանդիպումից հետո։
Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 28-ին Բուլղարիայի ծովային իրավասության տարածքում երեք անօդաչու թռչող սարքի հարվածների է ենթարկվել ևս մեկ առևտրային նավ։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող հունական կոնտեյներային նավն այդ պահին գտնվում էր Բուլղարիայի տնտեսական գոտում: Թե ով է իրականացրել հարձակումը, դեռ հայտնի չէ ։