|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչ է արել արագացնել երկրի գիտական և տեխնոլոգիական զարգացումը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետո։
Ինչպես հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը, Խամենեիին վերագրվող հայտարարության համաձայն՝ Իրանը պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի հիմնարար գիտությունների զարգացմանը, ընդլայնի գիտական հետազոտությունների շրջանակը և ուսումնասիրի մինչ այժմ չհետազոտված ուղղությունները։
Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և վերացնել տեխնոլոգիական խոչընդոտները, որոնք սահմանափակում են երկրի գիտական ու տեխնոլոգիական հնարավորությունները։