|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Մոնտե Կառլոյում կայացած Tennis Europe Junior Masters մրցաշարում։ Այս մասին հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը:
Խմբային փուլում հայ թենիսիստը տարել է 2 հաղթանակ և երկրորդ տեղով դուրս եկել փլեյ-օֆֆ։
Երրորդ տեղի համար պայքարում Ավետիսյանը 1:6, 6:4, 7:5 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Բոհոմոլկինին ու նվաճել բրոնզե մեդալ:
Europe Junior Masters մրցաշարին մասնակցել են 2026 թվականին Եվրոպայի մինչև 16 տարեկան ամենաբարձր վարկանիշ ունեցող 8 թենիսիստները: