|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնության հերթական օրը պայքարի մեջ մտան 63 կգ, 67 կգ ու 87 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին` 5:1 հաշվով:
63 կգ քաշային Կարեն Ասլանյանը մրցաշարի առաջին գոտեմարտում մրցեց Ռումինիան ներկայացնող Ստեֆան Ռուսուի հետ: Գոտեմարտն ավարտվեց մոտ 2 րոպեում` Ասլանյանի արագ` 10:0 հաշվով հաղթանակով: